Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,-հայտնել էին ՔԿ-ից։

Հարակից հրապարակումներ`


Գյումրու

Գյումրին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է, որը հիմնադրվել է 1837 թվականին՝ որպես ռուսական ամրոց։ Պատմականորեն հայտնի է իր արհեստագործությամբ, մշակութային կյանքով և 19-րդ դարի տիպիկ հայկական ճարտարապետությամբ, որի զգալի մասը ավերվել է 1988 թվականի աղետալի երկրաշարժից, սակայն քաղաքը դանդաղ վերականգնվում է։

Քրեական օրենսգիրք

«Քրեական օրենսգիրք»-ը Հայաստանի Հանրապետության հիմնական քրեական օրենսդրական ակտն է, որը սահմանում է հանցագործությունների շրջանակները և դրանց համար նախատեսված պատիժները։ Այն ընդունվել է 2003 թվականին՝ փոխարինելով խորհրդային ժամանակաշրջանի քրեական օրենսգրքին և արտացոլում է անկախ պետության իրավական համակարգի զարգացումը՝ համահունչ միջազգային ստանդարտներին։