Շվեդիայում լիցենզիայից զրկված հայ բժիշկը շարունակում է աշխատել Կիպրոսում

Շվեդիայում լիցենզիայից զրկված հայ բժիշկը շարունակում է աշխատել Կիպրոսում

Լուրջ խախտումների պատճառով բժշկական լիցենզիայից զրկված բժիշկները կարող են հեշտությամբ տեղափոխվել այլ երկրներ և շարունակել բուժել՝ թե՛ Եվրոպայում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Դա հնարավոր է նախազգուշացնող անարդյունավետ համակարգերի, պետական մարմինների անտարբերության և պատասխանատվության բացակայության պատճառով։

Մի շարք գործընկերների հետ ամիսներ շարունակ պետական ռեգիստրները և պաշտոնական հարցումներ ուղարկել ազգային մարմիններին՝ լիցենզավորված և լիցենզիայից զրկված բժիշկների մասին տվյալներ պարզելու համար։ Լիցենզիայից զրկված, բայց այլ երկրում աշխատող 100-ից ավելի բժիշկ է հայտնաբերվել։

Հայաստանում այդպիսի պատմություններ չգտանք, քանի որ բժիշկների անհատական լիցենզավորում դեռ չկա, չկան նաև բավարար հրապարակային տվյալներ, որոնց հիման վրա կարելի կլիներ ուսումնասիրություն կատարել։ Այդ պատճառով սկսեցինք մեզ հասանելի օտարերկրյա տվյալների բազաներում փնտրել հայ բժիշկների։

Շվեդիայի առողջապահական և սոցիալական հարցերի տեսչական մարմինը 2021 թվականի դեկտեմբերին ավարտեց մի թերապևտի մասնագիտական գործունեության քննությունը Շվեդիայի հարավ-արևմուտքում գտնվող առողջապահական կենտրոնում։ Նրանց եզրակացությունները խիստ էին․ թերապևտը չունի հիմնարար գիտելիքներ բժշկության մի շարք կարևոր ոլորտներում, բավարար բժշկական հետազոտություններ չի իրականացրել և մտածված կամ անփութությամբ խախտել է բուժառուների անվտանգության համար էական նշանակություն ունեցող կանոնակարգը։

Ուսումնասիրել են այդ թերապևտի գործի շվեդական փաստաթղթերը, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես է նա 14 բուժառուների բուժման ընթացքում ոչ պատշաճ նշանակումներ արել, մտածված կամ անփութությամբ կատարել գործողություններ, որոնք առաջացրել են բարդություններ, 1 դեպքում էլ՝ մահ։14 բուժառուների վերաբերյալ գործերից առանձնացրել ենք 3-ը․

1-ին գործ

2018 թվականի սեպտեմբերին 72-ամյա բուժառուն դիմել է մասնավոր կլինիկա՝ ու

Եվրոպա

«Եվրոպա»-ն որպես աշխարհամաս պատմականորեն համարվում է Արևմտյան քաղաքակրթության օրրանը՝ իր հին հունական և հռոմեական ժառանգությամբ: Այն նաև եղել է Վերածննդի, Լուսավորության և արդյունաբերական հեղափոխության կենտրոնը, որոնք խորապես ազդել են ամբողջ աշխարհի մշակույթի, գիտության և քաղաքական կառուցվածքի վրա: Ներկայումս այն միավորում է բազմազան մշակույթներն ու ազգերը՝ Եվրամիության շրջանակներում:

Հայաստան

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է՝ իր պետականության ավելի քան 2600 տարվա պատմությամբ։ Այն հայ ժողովրդի պատմական հայրենիքն է, որտեղ ձևավորվել է նրա եզակի մշակույթը, լեզուն և քրիստոնեական ինքնությունը՝ 301 թվականին Հայաստանը դառնալով առաջին պետությունը, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր հարուստ պատմական ժառանգությունը՝ հնագույն մայրաքաղաքներով (Երևան, Արմավիր), միջնադարյան վանքերով (Գեղարդ, Թաթև) և ունիկալ բնական լանդշաֆտներով։

Շվեդիա

Շվեդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ, վիկինգների ժառանգությամբ և բնության գեղատեսիլ լանդշաֆտներով։ Նրա մայրաքաղաք Ստոկհոլմը, որը կառուցված է 14 կղզիների վրա, պատմական կենտրոն է՝ Գամլա Ստան հին քաղաքով, որտեղ պահպանվել են միջնադարյան փողոցներն ու շենքերը։ Շվեդիան նաև համաշխարհային ճանաչում ունի իր սոցիալական բարեկեցության մոդելի, նորարարության և Ալֆրեդ Նոբելի անվան մրցանակի շնորհիվ։