Մարքեթփլեյսները ոչ միայն փոխում են օնլայն առևտրի շուկան, այլև ազդում են քաղաքային միջավայրի, տնտեսության և մարդկանց առօրյա սովորությունների վրա։ Քարտեզների վրա հայտնվում են ավելի ու ավելի շատ պատվերների հանձնման կետեր, լոգիստիկ օբյեկտները դառնում են շրջանների զարգացման շարժիչներ, իսկ գնումները դառնում են առավել հարմար, քան երբևէ։ Պատմում ենք, թե ինչպես է փոխվել կյանքը Հայաստանում ԱՊՀ ամենախոշոր մարքեթփլեյսներից մեկի՝ Ozon-ի մուտքից հետո։
Հանձնման կետերը՝ քաղաքային ենթակառուցվածքի մաս
Հիմնական փոփոխությունները նկատելու համար բավական է պարզապես նայել շուրջը։ Բնակելի շենքերի առաջին հարկերում, մետրոյի մոտ, քաղաքի կենտրոնում և բնակելի թաղամասերում հայտնվել են պատվերների հանձնման կետեր։ Դրանք դարձել են քաղաքային միջավայրի սովորական դետալ, իսկ Հայաստանի շատ բնակիչների համար աշխատանքի ավարտից հետո կամ զբոսանքի ընթացքում սիրելի հանձնման կետ այցելելը՝ առօրյայի մի մաս։
Ozon-ում յուրաքանչյուր հանձնման կետ պարզապես պատուհան չէ, ինչպես փոստում, այլ հարմարավետ և մտածված տարածք։ Այստեղ կան սեղաններ՝ ապրանքը ստուգելու համար, փորձասենյակներ՝ մեծ հայելիներով։ Կարելի է հանգիստ գնահատել ապրանքը, իսկ եթե այն չի համապատասխանում՝ անմիջապես վերադարձնել։
Պատվերների ստացման կետերով առաքման շնորհիվ ես խնայում եմ ժամանակ, ինչը ինձ համար շատ կարևոր է՝ հաշվի առնելով զբաղվածությունս՝ հստակ գրաֆիկով աշխատանք, մեդիա գործունեություն, միջոցառումներ, հարցազրույցներ, նկարահանումներ։
Հանձնման կետերը դարձել են փոքր բիզնեսի նոր ուղղություն։ Ցանցը զարգանում է Հայաստանում՝ լոկալ ձեռնարկատերերի շնորհիվ, որոնք ստանում են եկամուտ մշակված պատվերներից։ Յուրաքանչյուր կետ ստեղծում է 1-ից 5 աշխատատեղ․ օրինակ՝ ուսանողներն աշխատում են ճկուն գրաֆիկով, իսկ մարզերի բնակիչներն աշխատանք են գտնում իրենց տան մոտ։