Արցախում հայեր էին ապրում, և հայ բնակչության անվտանգության խնդիրն էր, երրորդ երկրների կարծիքը չէր կարող որոշիչ լինել։

Արցախում հայեր էին ապրում, և հայ բնակչության անվտանգության խնդիրն էր, երրորդ երկրների կարծիքը չէր կարող որոշիչ լինել։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը հերթական աբսուրդն է համարել Պուտինի հետ հանդիպմանը հնչեցրած այն միտքը, թե իբր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է այն բանից հետո, երբ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն նման հայտարարություն է արել։

հետ զրույցում ասել է․ «Հայաստանի Հանրապետությունն էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Արցախում հայեր էին ապրում, և խոսքը հայ բնակչության անվտանգության մասին էր։ Արցախում ռուսներ, չինացիներ, ալեուտներ չէին ապրում, որ երրորդ երկրների կարծիքը որոշիչ լիներ։ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ բանակցում էր Հայաստանի Հանրապետությունը, և երրորդ երկրները կարող էին ունենալ իրենց կարծիքը, բայց առաջնայինը հենց Արցախի Հանրապետության կարծիքն էր, այլ ոչ թե որևէ երրորդ երկրի։

Եթե առաջնորդվեինք այդ տրամաբանությամբ, ապա 1988 թվականից արցախյան շարժում էլ չէր սկսվի, քանի որ այն ժամանակ ևս Սովետական Միությունն էր դեմ միութենական հանրապետությունների սահմանների փոփոխությանը։ Նիկոլ Փաշինյանը, իր էությանը հավատարիմ, փորձում է իր պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա»։

Հայաստան

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է՝ հարուստ պատմական ու մշակութային ժառանգությամբ։ Այն հայտնի է իր բազմադարյա պետականության, ունիկալ գրի, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու առաջինության, ինչպես նաև բազմաթիվ պատմական հուշարձաններով ու բնական գեղատեսիլ վայրերով։

Արցախ

Արցախը պատմական հայկական տարածաշրջան է, որը ներկայումս մեծ մասում գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ ներառյալ հարյուրավոր հայկական վանքեր, խաչքարեր և ամրոցներ, որոնց թվում է հայտնի Գանձասարի վանքը (հիմնադրված 10-րդ դարում)։ Տարածաշրջանը եղել է հայ պետականության կարևոր կենտրոններից և դարեր շարունակ պահպանել է իր հայկական ինքնությունը՝ չնայած տարբեր կայսրությունների տիրապետությանը։

Ադրբեջան

«Ադրբեջան» տերմինը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետությանը, որը անկախ պետություն է Հարավային Կովկասում։ Պատմականորեն տարածքը եղել է տարբեր կայսրությունների (Օսմանյան, Պարսկական, Ռուսական) մաս, իսկ նրա մայրաքաղաք Բաքուն հայտնի է իր հնագույն բնակեցմամբ և նավթային բումով 19-20-րդ դարերում։ Ադրբեջանական մշակույթում կարևոր տեղ ունեն միջնադարյան պոեզիան, կարպետների արվեստը և մուղամ երաժշտական ավանդույթը։

ՌԴ

«ՌԴ»-ն ընդհանուր առմամբ նշանակում է «Ռուսաստանի Դաշնություն»։ Սա ժամանակակից պետություն է, որը ձևավորվել է 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այն ունի հարուստ պատմական և մշակութային ժառանգություն՝ ընդգրկելով տասնյակ ժողովուրդների, հայտնի թանգարանների, թատրոնների և ճարտարապետական հուշարձանների տարածքը Մոսկվայից մինչև Վլադիվոստոկ։

Սովետական Միություն

«Սովետական Միությունը» (ԽՍՀՄ) եղել է սոցիալիստական պետություն, որը գոյություն է ունեցել 1922-1991 թվականներին Եվրասիայի մեծ մասում։ Այն ձևավորվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ որպես կոմունիստական իդեալներով առաջնորդվող ֆեդերացիա, և դարձել է 20-րդ դարի սառը պատերազմի հիմնական գործիչներից մեկը։ Իր գոյության ընթացքում այն մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային քաղաքականության, գիտության և մշակույթի վրա։