Անտառներ՝ թղթի վրա․ ինչպես փոշիացնել գումարները

Անտառներ՝ թղթի վրա․ ինչպես փոշիացնել գումարները

Հայաստանը ձախողել է անտառապատման և անտառավերականգնման ողջ գործընթացը։

Երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններ և շարունակում է դրանց ներքո ներկայացնել մտացածին թվեր, սակայն չի կարողանում իրականացնել դրանք։

Խոստացված անտառավերականգնման և անտառտնկման ծավալները չեն ապահովվել։

Գումարները պետական բյուջեից և միջազգային դրամաշնորհային ծրագրերից ապարդյուն են ծախսվել։

Հայաստանի անտառային ծածկույթը 11,2 % է։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ ավելացնել անտառային ծածկույթը մինչև 13 %։ Այսինքն՝ այդ նպատակին հասնելու համար պետք է 50 հազար հա անտառ տնկվի։

Այս պարտավորությունն ամրագրվել է 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողություններով։

Մինչև 2030 թվականը 50 000 հա անտառ տնկելը, սակայն, միջանկյալ թիրախ է՝ հասնելու Բոննի մարտահրավերի շրջանակներում հայտարարված վերջնական նպատակին, այն է՝ մինչև 2050 թվականը երկրի անտառածածկույթը պետք է կրկնապատկվի։ Դրա համար անհրաժեշտ կլինի անտառապատել ևս մոտ 265.000 հա, այսպիսով երկրի անտառածածկ տարածքը հասցնելով շուրջ 600.000 հա-ի։

Ուսումնասիրվել է Հայաստանում վերջին 5 տարիներին տնկված անտառների վերաբերյալ տեղեկատվությունը, այցելել անտառապատման և անտառավերականգնման տարածքներ, ուսումնասիրել դրանց համապատասխանությունը պլանավորված տեխնիկական մոտեցումներին, անտառկառավարման պլանների և իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաև դրանց կպչողականությունը, կատարել քարտեզային և տարածական վերլուծություններ։

Այդպիսով, պարզվել է, որ ստանձնած՝ 50 հազար հա անտառ տնկելու պարտավորության ընդամենը 2%-ն է իրականացվել, այն էլ՝ ոչ արդյունավետ։ Այսինքն՝ ժամկետի կեսն արդեն անցել է, բայց Հայաստանի անտառային տարածքներում դեռ տնկվել է մոտ 1000 հա անտառմշակույթ։

2025 թվականին պետության կողմից նախատեսվել է իրականացնել ընդամենը 200 հա անտառմշակույթ

Հայաստան

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է՝ ունենալով ավելի քան 3500 տարվա պետականության պատմություն։ Այն հայ ժողովրդի պատմական հայրենիքն է, որտեղ ձևավորվել է նրա եզակի մշակույթը, լեզուն և քրիստոնեական ինքնությունը՝ 301 թվականին ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այսօր Հայաստանը անկախ հանրապետություն է, որի տարածքում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային գանձեր, ինչպիսիք են Էջմիածինը, Գառնիի հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքը։

Բոնն

Բոննը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին մայրաքաղաքն է (1949-1990 թթ.) և ներկայումս ՄԱԿ-ի կազմակերպությունների կարևոր կենտրոն։ Քաղաքը հիմնադրվել է հռոմեական ժամանակաշրջանում, իսկ պատմականորեն հայտնի է որպես Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդավայր։ Այստեղ է գտնվում նաև Բոննի համալսարանը, որը հիմնադրվել է 18-րդ դարում։