Լիբանանում հայկական թաղամասի մոտ հզոր պայթյուններ են լսվել․ իրավիճակը լարված է
Լիբանանում հայկական թաղամասի մոտ հզոր պայթյուններ են լսվել․ իրավիճակը լարված է
«Այդլան մոտ և այդպիսի ուժգնությամբ նախկինում չէինք լսել։ Հարավային Բեյրութի ռմբակոծությունները սովորաբար ավելի հեռվից են լսվում, իսկ այս երկու պայթյունները շատ ուժգին էին»։ Ենթադրվում է, որ այս անգամ հարվածն օդային էր, ինքնաթիռներից, քանի որ հեռվեց լսվող պայթյունների դեպքում ենթադրում են, որ ծովից են հարվածները:
Երկրում բոլոր համալսարանները փակ են, բայց դպրոցներից որոշներն աշխատում են, ամերիկյան երկու համալսարանները ևս փակ են, քանի որ Իրանից սպառնալիք է եղել, որ որպես ամերիկյան հաստատություններ՝ դրանք նույնպես կարող են թիրախավորվել։ Հայկական դպրոցները շարունակում են գործել, սակայն, պետական բոլոր դպրոցները փակ են, քանի որ մեծ թվով գաղթականներ տեղավորվել են դպրոցների շենքերում։
«Ինչ վերաբերում է հայ համայնքին, փառք Աստծո, կորուստներ չունենք, բայց համայնքը իր բոլոր կառույցներով, սովորության համաձայն, ներգրավված է գաղթականներին աջակցելու գործում։ Լիբանանի Հայ Օգնության Խաչը և մյուս կազմակերպությունները տրամադրում են անհրաժեշտ օգնություն՝ դեղորայք, սնունդ և այլ աջակցություն»:
Ընդհանուր առմամբ երկրում սպասողական վիճակ է։ Տնտեսական իրավիճակը լարված է, սոցիալական խնդիրներն էլ պայմանավորված են հենց տնտեսական ծանր դրությամբ։ «Բեյրութի հարավային արվարձաններում գրեթե ոչինչ չի մնացել՝ ոչ աշխատանք, ոչ բնակչություն»:
Միևնույն ժամանակ, ընդգծվում է նաև մեկ դրական հանգամանք․ «Լիբանանում կա ավանդույթ, համայնքը միշտ նշում է Ծաղկազարդն ու Հարության տոնը՝ անկախ բոլոր դժվարություններից։ Այսօր էլ Ավագ Ուրբաթ էր, և եկեղեցին լեփ-լեցուն էր, Հիսուսի թաղման կարգի թափորը՝ կազմակերպված»։
Հարակից հրապարակումներ`
Բեյրութ
Բեյրութը Լիբանանի մայրաքաղաքն է և Միջերկրական ծովի ափին գտնվող պատմական նավահանգստային քաղաք։ Այն ունի հազարամյակների պատմություն՝ սկսած փյունիկյան ժամանակներից, իսկ միջնադարում եղել է կարևոր մշակութային և առևտրային կենտրոն։ Չնայած 20-րդ դարի քաղաքացիական պատերազմի ավերածություններին, Բեյրութը վերածնվել է որպես տարածաշրջանի ֆինանսական, զբոսաշրջային և մշակութային հանգույց՝ հայտնի իր կենսուրախ մթնոլորտով և ճարտարապետական հակադրություններով։
հարավային Բեյրութ
Հարավային Բեյրութը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային շրջանն է, որը պատմականորեն եղել է հիմնականում շիա մուսուլմանների բնակեցված տարածք։ Այն լայնորեն հայտնի է որպես Հեզբոլլահ խմբավորման հենակետ և խորհրդանշական կենտրոն, ինչը նշանակալի դեր է խաղացել Լիբանանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ, մասնավորապես 1982-ից 2000 թվականներին Իսրայելի օկուպացիայի և 2006 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ։
Իրան
Իրանը (պաշտոնապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն) Պարսկական կայսրության ժառանգորդն է՝ հարուստ պատմությամբ, որն ընդգրկում է հազարամյակներ։ Այն հայտնի է իր մշակութային գանձերով, ինչպիսիք են Պերսեպոլիսի հնավայրը, Իսֆահանի գեղատեսիլ հրապարակները և պարսկական պոեզիայի ու արվեստի ավանդույթները։ Ժամանակակից Իրանը շիա իսլամի կարևոր կենտրոն է և պահպանում է իր հնագույն ինքնությունը՝ ժամանակակից աշխարհում։
Լիբանան
Լիբանանը Միջին Արևելքի երկիր է՝ Միջերկրական ծովի ափին, որը հռչակված է իր հնագույն պատմությամբ և մշակութային բազմազանությամբ։ Այն հանդիսանում է մարդկության պատմության ամենահին քաղաքակրթությունների օրրաններից մեկը՝ փյունիկեցիների, հռոմեական, բյուզանդական և արաբական կայսրությունների կարևոր կենտրոն։ Նշանավոր մշակութային հուշարձաններից են Բաալբեկի հռոմեական տաճարները, Բիբլոսի հնագույն նավահանգիստը և Բեյրութի Ազգային թանգարանը։
Բեյրութի հարավային արվարձաններ
Բեյրութի հարավային արվարձանները Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններն են, որոնք պատմականորեն հայտնի են որպես բնակեցված պաղեստինյան փախստականների և շիա մուսուլման համայնքների կենտրոն։ Այս տարածքը մեծապես տուժել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1975-1990) և 2006 թվականի Լիբանան-Իսրայել պատերազմի ժամանակ, սակայն այսօր այն վերականգնվում է և մնում է Բեյրութի խիտ բնակեցված ու կենսական շրջաններից մեկը։
Լիբանանի Հայ Օգնության Խաչ
«Լիբանանի Հայ Օգնության Խաչը» (ԼՀՕԽ) հիմնադրվել է 1958 թվականին՝ որպես հայկական համայնքային կազմակերպություն, որի նպատակն էր օգնել Լիբանանում բնակվող հայերին, հատկապես 1958 թվականի լիբանանյան ճգնաժամի ժամանակ։ Այն մինչ օրս շարունակում է իր գործունեությունը՝ ապահովելով սոցիալական, առողջապահական և կրթական ծառայություններ, ինչպես նաև պահպանելով հայ մշակութային ինքնությունը Լիբանանում։