Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի ընդունումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն ամրագրում է աննախադեպ ֆինանսական հանձնառություններ: Միևնույն ժամանակ, այն նաև վեր է հանում խորքային կառուցվածքային բացեր այն հարցում, թե ինչպես է մեր պետությունը ձևակերպում և լուծում իր իսկ խնդիրները։
Հայաստանի ՀևՄ (հետազոտությունների և մշակումների, R&D) էկոհամակարգը պետք է դառնա մեր պետական խոցելիությունների «դեղամիջոցը»։ Թեև այս ծրագիրը զգալի միջոցներ է հատկացնում ակադեմիական գիտության կարողությունների զարգացման համար, այն չի առաջարկում այդ միջոցները պետական անվտանգային և տնտեսական կարիքներին ծառայեցնելու ինստիտուցիոնալ գործիքակազմ։
- Աննախադեպ հանձնառություն և ակադեմիական գիտական հավակնություն
Հայաստանի կառավարությունն առաջին անգամ սահմանել է պետական ՀևՄ ծախսերի իրավաբանորեն ամրագրված, չափելի և հավակնոտ թիրախ՝ ՀՆԱ-ի 0.75%-ը մինչև 2030 թվականը։ Այս ամրագրված հանձնառությունը ողջունելի է։ Սա գրեթե երեք անգամ ավելին է, քան 2026 թվականին նախատեսված 0.27%-ը: Թեև միջազգային չափանիշներով սա դեռևս զիջում է պետական պատվերով ՀևՄ-ի համար անհրաժեշտ նվազագույն ներդրումների մակարդակին, այս նշաձողի սահմանումը կարևորագույն քայլ է։ Սա հիմնարար ձեռքբերում է, որն արտացոլում է տարիների հետևողական ջանքերը։
Ինչ վերաբերում է հիմնարար ակադեմիական հետազոտություններին, ապա ծրագիրը բավականին մանրամասն է, հավակնոտ և միտված է աճին։
- Բացակայող «կարիքներից բխող» ՀևՄ մեխանիզմը
Թեև ֆինանսական հանձնառությունն աննախադեպ է, բացակայում է դրա նպատակային ուղղորդման մեխանիզմը։ Ծրագիրը նշում է, որ գիտությունը պետք է ծառայի ազգային կարիքներին, սակայն չի առաջարկում դա իրագործելու գործնական եղանակ։
Փաստաթուղթն արձանագրում է, որ պետական կարիքների վերհանման և դրանցից բխող ՀևՄ պատվիրման